Starslife.ru-ի փոխանցմամբ՝ Ադամ Լևինը որպես նվեր Ferrari է գնում կնոջ՝ սուպերմոդել Բեհատի Փրինսլուի համար. դա նրա հղի կնոջ քմահաճույքն էր: Օրեր առաջ Maroon 5 խմբի մենակատարին նկատել են Նյու Յորքի ավտոսրահում, որտեղ նա զննել է շքեղ ավտոմեքենաներ:
Թվում է, թե 37-ամյա երաժշտի հայացքը կանգ է առել կարմիր Ferrari-ի վրա: Դեռ հայտնի չէ՝ արդյոք նա գնե՞լ է այն, թե՞ ոչ:
Հաղորդվում է, որ Ադամ Լևինն ու հղի Բեհատի Փրինսլուն վթարի են ենթարկվել Մալիբուում՝ երեկույթից տուն վերադառնալիս: Նրանց ավտոմեքենայի մեջ հետևի կողմից մխրճվել է մեկ այլ ավտոմեքենա, ընդ որում՝ հենց Ferrari: Հավանաբար ապագա մայրը հենց այդ ժամանակ էլ հասկացել է, թե ինչ ավտոմեքենա է ցանկացել ողջ կյանքում:










































