ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է հետաքննեն ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Մենք շարունակում ենք անհանգստությամբ հետևել իրադարձություններին: ԱՄՆ-ը ամբողջությամբ աջակցում է խոսքի և հավաքների ազատությանը, ներառյալ խաղաղ ցույցին՝ որպես ցանկացած ժողովրդավարության հիմքեր: Մենք կարծում ենք, որ ցուցարարների ճնշող մեծամասնությունը սովորական օրինապահ քաղաքացիներ են, որոնք իրականացնում են իրենց իրավունքները»,- ասել է Քարնին:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ պահպանվում է մտահոգությունը ոստիկանության կողմից ուժի կիրառման, տուժածների մեծ թվի և նյութական վնասների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:










































