Ստամբուլում ոստիկանությունը փակել է Թաքսիմ հրապարակ տանող ճանապարհները՝ հաղորդում է CNN Turk-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկայում Թաքսիմ հրապարակում որոշ խմբեր շարունակում են բողոքի ակցիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին հանդիպելու է Թաքսիմ հրապարակի ցուցարարների ներկայացուցիչների հետ:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու վերակառուցման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են ավելի քան 10 օր:








































