Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Աուտիզմով երեխաների աշխարհընկալումը՝ արվեստի լեզվով

Ութ տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարդկության ուշադրությունը հրավիրեց աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներին և կոնկրետ օր ազդարարեց դրանք աշխարհին ներկայացնելու համա: Դա օգնեց, որ նրանց կյանքի որակն սկսի աստիճանաբար բարելավվել: Հասարակության իրազեկման անհրաժեշտությունը շարունակում է արդիական մնալ մինչ օրս:

Աուտիզմի իրազեկման միամսյակի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնը» կազմակերպել են ցուցահանդես: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում ցուցադրվել է 28 լուսանկար, որոնց հեղինակները աուտիզմ ունեցող երեխաներ են: Դրանցում յուրաքանչյուրը ներկայացրել է իր պատկերացումներն աշխարհի վերաբերյալ:

2006 թվականից սկսած Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնի կողմից աուտիզմով երեխաներին տրամադրվել են տարբեր ծառայություններ: Ցավոք, այդ 10 տարիների ընթացքում, զարգացման, կրթական և սոցիալիզացիայի խնդիրներ ունեցող երեխաների թիվն, աճել է:

2007 թվականից կենտրոնը սկսել է համագործակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Կարևոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը:

2007-2016թթ տարիների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնին հատկացրել է ավելի քան 151 մլն. դրամ՝ կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում աուտիզմ ունեցող երեխաներին հատուկ վերականգնողական թերապիա տրամադրելու համար: ՎիվաՍել- ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ այդ ծրագրից օգտվում է 37 երեխա:

Կենտրոնն առաջընթաց է արձանագրել սոցիալական հմտությունների և դասընկերների հետ հաղորդակցություն ստեղծելու աշխատանքներում: Բարձրացել է դպրոցի նկատմամբ վստահության վերաբերմունքի և հարմարվելիության ցուցանիշը: Բարելավվել են այդ երեխաների հմտությունները և լուծվել է ներառական դպրոցում նրանց ինտեգրման խնդիրը:

«Չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա: Արդյունքի հասնելու համար հարկավոր է պարզապես տիրապետել լիարժեք ինֆորմացիայի և համբերատար, հետևողական քայլերով հասնել արդյունքի: Այս երեխաներն ունեն աշխարհի հետ հաղորդակցվելու իրենց լեզուն: Ցուցադրված նկարներում նրանց ինքնարտահայտումն է՝ կոնկրետ ասելիքով: Անչափ կարևոր է այն ձեռբերումը, որն արձանագրում են մասնագետները: Երեխաների մոտ նկատվում է վարքի և մտավոր ունակությունների աճ, նրանք յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու նորմերը, պատրաստ են ընկերական կապեր ստեղծել: Արդեն իսկ կան հանրակրթական դպրոց հաճախողներ: Մեզ համար սա կարևոր ձեռքբերում է: Այս ծրագրով մենք մերժում ենք անտարբերությունը՝ ուղարկելով հստակ պատգամ. ամեն ինչի հիմքում հաղորդակցության լեզուն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք համարում ենք, որ մեր աշխատակազմը, շահառուները, ծնողները և համայնքը՝ գործընկերներ են՝ կարևոր առաքելություն իրականացնելու գործընթացում: Մենք նպաստավոր միջավայր ենք տրամադրում սովորելու համար ՝ խորապես համոզված լինելով, որ բոլոր շահառուներն անհատներ են և նրանց հարկավոր է մոտենալ՝ հարգելով նրանց անհատականությունը»,- ասել է ԵԶՄԿ հիմնադիր՝ Այրա Պաուլ Հեյլվեյլը:

Աուտիզմը առողջության գլոբալ ճգնաժամ է, որը չի ճանաչում սահմաններ. այն չի ճանաչում ազգություն, էթնիկական կամ սոցիալական կարգավիճակ: Վաղուց ժամանակն է, որ աշխարհը սկսի ճանաչել այս խնդիրը և գործել թե՛ միջազգայնորեն և թե՛ հասցեական մակարդակներում՝ այս խնդրի հետ անմիջապես առնչվող այդ անձանց և ընտանիքների կենսակերպը բարելավելու համար:
Այսօր աուտիզմը ճանաչվել է, որպես համընդհանուր զարգացման խանգարում, որն ախտահարում է երեխաներին:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

IMG_0766

IMG_0760

IMG_0745

IMG_0715

IMG_0669

IMG_0661

IMG_0643

IMG_0608

IMG_0597

IMG_0575

IMG_0563

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում