Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը համաձայնել է հանդիպել ակտիվիստների մի քանի խմբերի առաջնորդների հետ, ովքեր մասնակցում են վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում սկիզբ առած հակակառավարական ցույցերին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ Էրդողանը «կլսի այն ամենը, ինչ նրանք մտածում են»՝ հավելելով, որ չեն թույլատրվի անօրինական բողոքի ակցիաները:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը ցուցարարներին անվանել էր «դիակապտողներ»:










































