Ֆրանսիայում Աշխատանքի օրվան նվիրված ցույցերի ժամանակ իրավապահները ձերբակալել են 18 մարդու։ Միջոցառումները գերազանցապես խաղաղ բնույթ են կրել՝ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ընդհանուր առմամբ 18 մարդ է ձերբակալվել Փարիզում և մարզերում։ Ինչպես բոլորը, ովքեր օրենք են խախտել, նրանք ևս իրենց գործողությունների համար պատասխան կտան դատարանում»,- ասվում է Կազնյովի հայտարարության մեջ։
Փարիզում երկու մարդ թեթև վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը ոստիկան է։
Ֆրանսիայում Աշխատանքի օրը տարբեր քաղաքներում ընդհանուր առմամբ անցկացվել է 281 ցույց։
Այս տարի ողջ երկրով մեկ ցույցերն անցկացվել են աշխատանքային օրենսգրքի ազատականացման մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու արհմիությունների կոչերի ֆոնին։















































