Բրիտանական Radiohead խմբի գոյության պաշտոնական հետքերն անհետացել են համացանցից։ Օրվա ընթացքում Facebook և Twitter սոցցանցերում խմբի էջերից և radiohead.com պաշտոնական կայքից անհետացել է ողջ կոնտենտը՝ փոխանցում է BBC-ն։
Դատարկվել է նաև խմբի մենակատար Թոմ Յորքի Twitter-ը։ Դատարկ է նաև խմբի էջը Google Plus-ում։
Խումբը պաշտոնական հայտարարություն չի արել։ Վիրտուալ հարթակից կոնտենտի անհետացման մասին հայտնել են reddit.com համացանցային ագրեգատորի օգտատերերը։ Ինչպես ենթադրում են օգտատերերը, համացանցից ինքնահեռացումը կարող է լինել խմբի նոր ալբոմի գովազդային արշավի մաս։
Վաղուց են պտտվում շշուկներ այն մասին, որ Radiohead-ը կարող է նոր ալբոմ թողարկել 2016 թվականի առաջին կեսին։








































