Wednesday, 01 07 2026
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին

Գաղթականի տենդը. մամուլ

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. «Վրաստանից ժամանած մեր հայրենակիցը վշտացած էր ու մտահոգ: Նա սահմանի վրա բախվել էր Հայաստանից մեկնող մեծ թվով մեքենաների, որոնց ուղևորների մեծ մասը, վստահաբար, երկրից մեկնում է չվերադառնալու որոշումով: Տխուր տեսարան էր՝ պատմում է նա. «Քոչները կապած, մեր ու մանուկ վերցրած, փախչում են երկրից»: Բայց տեսարանի թողած տպավորությունն ավելի է խորացել, երբ սահմանապահ վրացիներից մեկը հեգնանքով, թե անտեղյակությունից դրդված հարցրել է. «Ինչ է՝ Հայաստանում պատերա՞զմ է սկսվել, որ հայերն այսպես գլխակորույս փախուստի են դիմում»:

Պատերազմը հայերի հոգիներում է, որտեղ չկա խաղաղվածության, ապահովության, կայունության, թերևս նաև հայրենիքի զգացում: Հայի հոգու փոթորիկն ո՞վ է հանգցնելու: Ո՞վ է մեզ տալու այն հոգեկան անդորրն ու հողին կառչելու դարավոր ավանդույթը, որը մարդուն մարդ է պահում և պահում է իր հայրենիքում: Նրան ստիպում շենացնելու հող հայրենին, ծաղկեցնելու այն, բավարարվելու ունեցածով ու հավատալու լուսավոր ապագային: 21-րդ դարը նաև ճամփորդելու, այլ երկրում բախտ որոնելու, արտերկրում ուսանելու, փող վաստակելու դար է:

Աշխարհի ժողովուրդները չեն հրաժարվում օտար ափերում խարիսխ գցելու գայթակղիչ առաջարկներից, մեկնելն ու ժամանելը դարձել է մարդկանց կյանքի բաղկացուցիչ մասը, բայց շատ պետություններում մեկնելը չի նույնացվում արտագաղթելու հետ, և արտագաղթի գաղափարն էլ այսքան ցավոտ չի ընկալվում: Մեր երկիրն իր քաղաքացու կարիքն ունի, իսկ քաղաքացին իր երկրի կարիքն ինչո՞ւ չունի: Ինչո՞վ է բացատրվում գաղթականի այս անհաղթահարելի տենդը, որ մեր միջից արմատախիլ անել չի հաջողվում: Որ քանդում է մեր տունը: Մեզ դարձնում անտուն ու անհայրենիք քոչվորներ, որոնք ոչ իրենց հողի վրա են լավ զգում, ոչ օտարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում