Պուերտո Ռիկոն դադարեցրել է 422 մլն դոլարի չափով պետպարտքի վճարումը՝ տարածքի տնտեսական վիճակի մեղմացման հնարավորության մասին անհաջող բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն։ Վճարումների կասեցման մասին հեռուստաուղերձում հայտարարել է նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան։
«Դա ցավոտ որոշում էր,-ասել է նա:- Մենք կնախընտրեինք ունենալ իրավական հիմք՝ մեր պարտքերի կանոնակարգված վերակառուցման համար»։
Նա նշել է, որ անցած տարվանից նախազգուշացրել է ավելի քան 70 մլրդ դոլարի չափով կղզու պետպարտքը մարելու անհնարինության մասին։ Պուերտո Ռիկոյի կառավարության կանխատեսումներով՝ պարտավորությունների չկատարումը կարող է դատական հայցեր առաջ բերել վարկատուներից։ Եվս 1.9 մլրդ դոլար կղզին պետք է վճարի հուլիսին։









































