Սիրիական զորքերը սկսել են Հալեպ քաղաքի ազատագրման «Հյուսիսային փոթորիկ» օպերացիայի առաջին փուլը՝ հարձակվելով արևմտյան և հարավի գավառների բնակավայրերում թաքնված գրոհայինների վրա: Այդ մասին հաղորդել է RIA Novosti գործակալությունը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
«Օպերացիայի առաջին փուլի նպատակն Անդան քաղաքում գրոհայինների արգելափակումն է, դաշնային ճանապարհի ազատագրումը, որը Հալեպը կապում է Ազազ քաղաքի հետ: Այն ավելի քան մեկ տարի վերահսկվում է ընդդիմության գրոհայինների կողմից»,- հաղորդել է սիրիական «Սուրիա Ալ-Ան» տեղեկատվական գործակալությունը:
Վերջին տարվա ընթացքում գրոհայինների գործողությունները Հալեպում բերել են հումանիտար աղետի: Բնակչությունը մթերքների պակաս ունի, շատ թաղամասերում էլեկտրականություն չկա:











































