Ձկանը, որը հայտնի է «ծովային օձ» անունով, առաջին անգամ հնարավոր է եղել նկարահանել բնական միջավայրում: Գիտնականները նկարել են նրան գրեթե 463 մ խորության վրա: Այդ մասին հաղորդել է Journal of Fish Biology-ը:
Լուիզիանայի համալսարանի կենսաբանները 2008-ից փորձել են գտնել այդ կենդանուն, որը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում մինչ այդ գոյություն չունեցող անողնաշար ձուկ: Այդ ամբողջ ընթացքում նրանք աշխատել են Մեքսիկական ծոցում տեղակայված փորատող սարքավորումներով՝ Serpent գիտական ծրագրի շրջանակներում: Երբ նրանք տեսել են իրենց փնտրածին, չեն հավատացել՝ մտածելով, որ այն նավթային խողովակ է:
Առաջին անգամ այս կենդանին հայտնաբերվել է 1772-ին: Իր երկարության հետ ձուկը շատ նեղ ու երկար է եղել՝ հիշեցնելով օձի:







































