Զինված խմբավորումները, որոնք մտնում են «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) ընդդիմության կազմի մեջ, կիրակի հայտարարել են միասնական ռազմական բլոկի ստեղծման մասին, որը կոչված է արձագանքելու Սիրիայի ցանկացած շրջանում հարձակմանը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք` ամբողջ Սիրիայի զինված խմբավորումները, կազմավորում ենք միասնական ճակատ: Տարածքում կատարված ցանկացած հարձակում, որտեղ ներկա են մեր ստորաբաժանումները, կգնահատվեն որպես Սիրիայի տարածքի բոլոր ջոկատների դեմ հարձակում, և մենք իրավունք ենք վերապահում պատասխանելու դրան»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են 37 ջոկատ ՍԱԲ-ի կազմից:











































