Հնդկաստանում 15-ամյա պատանին հոր ատրճանակի հետ սելֆի անելիս պատահաբար կրակել է իր գխին՝ հայտնում է bbc-ն:
Նա տեղափոխվել է Փենջաբ նահանգի Փաթհանկոթ քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տղայի վիճակը գնահատում են կայուն:
Տարբեր միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ 2015թ. ամբողջ աշխարհում գրանցվել է մահաբեր սելֆիի 27 փորձ: Մահվան դեպքերի կեսը տեղի են ունեցել Հնդկաստանում:







































