Թուրինի «Յուվենտուս»-ի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ երկու հնարավորություն ունի հաղթելու Չեմպիոնների լիգայում:
38-ամյա դարպասապահը ծրագրում է խաղալ մինչև 40 տարեկանը: Բուֆոնին դեռևս չի հաջողվել հաղթել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
«Անհատական տիտղոսների ժամանակն արդեն անցել է: Այժմ կենտրոնացած եմ ակումբի և հավաքականի հաջողությունների վրա: Չեմպիոնների լիգայի գավաթի նկատմամբ որսը շարունակվում է:
Ունեմ 2 տարի՝ 2 հնարավորություն: Հնարավորություններն այդքան էլ շատ չեն: Այնպես որ, պետք է նվազագույնի հասցնել սխալվելու հավանականությունը»,- հայտարարել է դարպասապահը:








































