Օդային օրենսդրության և ազգային ավիափոխադրող ընկերության բացակայությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարց է: Մինչև 2003թ. Հայաստանի օդային տարածքը կարգավորվում էր խորհրդային օդային օրենսգրքի հիմունքներով: Միայն 2003թ. ԱԺ-ն ընդունեց Ազգային ավիացիայի մասին օրենքը:
Դմիտրի Ադբաշյանը, ով հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է, պատմում է, որ 2003-ին ընդունված օրենքը հարմարեցված է բիզնեսի շահին՝ լեցուն բազմաթիվ բացթողումներով:
Քառօրյա պատերազմի բովով անցնելուց հետո ավիացիայի ոլորտի մասնագետները պնդում են, որ պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է ունենա ազգային ավիափոխադրող. սեփական ավիափոխադրող ընկերություն ունենալը Հայաստանի համար ազգային անվտանգության հիմնահարց է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































