Ապրիլի 30-ի երեկոյան՝ մայիսի 1-ի նախօրեին, Համբուրգի փողոցներ ցույցի են դուրս եկել մոտ 1800 մարդ, մեծ մասը՝ ձախ ծայրահեղականներ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Երթի ավարտին մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր և ճայթռուկկներ:
Սկզբում ցույցը խաղաղ է ընթացել՝ «լայն ճակատով՝ ընդդեմ ռասիզմի և հալածանքների» կարգախոսով: Այնուհետև ցույցի մասնակիցների հիմնական մասը հավաքվել է քաղաքային ակումբներից մեկի մոտ, որտեղ փետրվարին հրդեհ էր բռնկվել: Ցուցարարները քաղաքային իշխանություններից սկսել են պահանջել վերականգնել հրդեհից վնասված շենքը: Որոշ մասնակիցներ սկսել են քարեր, շշեր և ճայթռուկներ նետել: Հավաքվածներից շատերը իրենց դեմքը ծածկել են դիմակներով:
Այրել են նաև բունդեսվերի՝ գերմանական բանակի մեկ մեքենա: Ոստիկանները արագ արձագանքել են անկարգություններին: Մեքենան այրելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա մի երիտասարդի:










































