Saturday, 11 05 2024
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
Համոզված եմ՝ Իսրայելը սովից չի մեռնի՝ թուրքական պլաստմասե լոլիկներից զրկվելու պատճառով

Որոշ երկրներ հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա ցինիզմ է. ցեղասպանագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանագետ Ուիլյամ Շաբասը:

Լոնդոնի Միդլեքս համալսարանի պրոֆեսորը համոզված է, որ եթե Թուրքիայի ներկայիս կառավարությունը խոստովանի Թուրքիայի պատասխանատվությունը 1915-ին հայերի դեմ իրականացված Ցեղասպանության համար, ամբողջ աշխարհը կհամաձայնի Թուրքիայի հետ, և չի լինի որևէ մեկը, որ կհերքի այդ փաստը: Ուիլյամ Շաբասն այսօր արդեն տեսնում է դրական զարգացումներ Թուրքիայի ներսում, բայց նրան անհանգստացնում է Թուրքիայի ազգայնական իշխանությունը, որը վախենում է անցյալի հետ առերեսվելուց:

– Պրոֆեսոր, ի՞նչ իրավական մեխանիզմներ կան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:

– Կարծում եմ՝ մենք պիտի շարունակենք խրախուսել միջազգային հանրությանը՝ ճանաչելու Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում: Կարծում եմ՝ աշխարհում արդեն իսկ համատարած գիտակցում են, որ հայերը Ցեղասպանության զոհ են դարձել 1915-ին: Որոշ երկրներ քաղաքական դրդապատճառներով հրաժարվում են պաշտոնապես ճանաչել այն, բայց դա ցինիզմ է, որովհետև  նրանք վախենում են, որ այդ քայլը կվնասի իրենց հարաբերություններին Թուրքիայի հետ: Եթե Թուրքիան ընդուներ, որ ինքը պատասխանատու է Ցեղասպանության համար, ամբողջ աշխարհը կհամաձայներ նրա հետ: Այնպես որ՝ հիմնական խոչընդոտը Թուրքիան է:

– Իսկ Դուք մտավախություն չունե՞ք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարող է անկում ապրել 100-րդ տարելիցից հետո:

– Հույս ունեմ՝ ոչ, բայց հնարավոր է, որ մարդիկ մտածեն, թե այս հարցն այլևս այնքան կարևոր չէ: Ես հույս ունեմ, որ այդպես չի լինի:
– Փաստորեն, Դուք կարծում եք եք, որ «ռեալ պոլիտիկը» գերակայում է, այդ պատճառո՞վ շատ երկրներ չեն ճանաչում Ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարող ենք դրա դեմ պայքարել:

– «Ռեալ պոլիտիկը» լուրջ գործոն է: Ես չեմ ասում, թե «ռեալ պոլիտիկը» գերակշռում է, բայց դա գործոն է: Սկզբունքային մարդիկ պիտի պայքարեն սրա դեմ: Եվ հենց սա էլ ես անում եմ:

– Ունե՞նք արդյոք բավարար ապացույցներ, որ կատարվածը Ցեղասպանություն է: Թուրքիան ամեն անգամ գտնում է ինչ-որ հակափաստարկներ, հայտարարում, որ տեղի ունեցածը պարզապես «աղետ» է, որից տուժել են ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը և մյուս ժողովուրդները:

– Մենք Թուրքիայի ներսում տեսնում ենք գործընթացներ, որ ավելի ու ավելի շատ թուրքեր են առերեսվում իրենց պատմությանը և պատրաստ են ճանաչել Ցեղասպանությունը: Եվ սա շատ լավ զարգացում է: Բայց մենք խնդիր ունենք Թուրքիայում՝ ազգայնական կառավարությունը: Կառավարությունը և նրա շատ աջակիցներ կարծում են, որ Ցեղասպանության ճանաչումը կասկածի տակ կդնի նրանց ծայրահեղ ազգայնականության օրինականությունը: Սա խնդրի մի զգալի մասն է:

Գիտեք, Թուրքիայի բնակիչները պատասխանատու չեն Հայոց ցեղասպանության համար: Մարդիկ չեն դրա հեղինակը: Ցեղասպանությունն իրականացրել են մարդիկ, որոնք կառավարել են 100 տարի առաջ:

– Բայց ներկայիս կառավարությունը ժխտում է Ցեղասպանության փաստը:

– Կառավարությունը ռեպրեսիվ է, բայց որևէ մեկը չի մեղադրում Թուրքիայի ներկայիս կառավարությանը Ցեղասպանությունը կազմակերպելու համար, համենայնդեպս՝ ես չեմ մեղադրում: Նրանք լավ բաներ չեն անում. ոտնահարում են մարդու իրավունքները, պարբերաբար մեղադրանքներ են ստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից բռնությունների համար, բայց նրանք ցեղասպանություն չեն իրականացնում:

Նրանք հերքում են:

– Այո, ճիշտ եք, նրանք հերքում են: Մի բան է ժխտել, մեկ այլ բան է՝ իրականացնել: Ուզում եմ ասել, որ այսօրվա Թուրքիայի բնակիչները պատասխանատու չեն Ցեղասպանության համար: Նրանք ժխտում են Ցեղասպանությունը, քանի որ դա հակասում է իրենց երկրի ազգայնական տեսլականին: Անցյալն ընդունելը խնդիր չէ Թուրքիայի ավելի առաջադեմ տարրերի համար, որոնք ծայրահեղ ազգայնական հայացքներ չունեն: Շատ երկրներ ապրում են երջանիկ իրենց նախորդների իրականացրած հանցագործություններն ընդունելուց հետո: Թուրքիան պիտի անի նույնը, և հույս ունեմ, որ Թուրքիայում կլինեն քաղաքական փոփոխություններ:

– Ուրեմն կարո՞ղ ենք ասել, որ սա ավելի շատ Թուրքիայի ներքին խնդիրն է, քան Հայաստանի կամ միջազգային հանրության:

– Ինչպես ասացի՝եթե թուրքական կառավարությունը ընդունի Թուրքիայի պատասխանատվությունը 1915թ. հանցագործությունների համար, գուցե նրանք անեն դա՝ չօգտագործելով «Ցեղասպանություն» բառը, բայց ընդունեն փաստը, թե ինչ է տեղի ունեցել: Օրինակ՝ կարող են օգտագործել այն եզրույթը, որը կիրառվել է 1915-ին՝ «մարդկության դեմ հանցագործություն», այդ դեպքում ամբողջ աշխարհը կընդունի: Եթե Թուրքիան փոխի իր մոտեցումը, մյուս երկրներն էլ կփոխեն իրենց քաղաքականությունը և կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում