Sunday, 05 07 2026
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր

ՄԱԿ-ի կենտրոնակայանում դարձյալ անդրադարձ է արվել Ադրբեջանում տիրող բռնապետությանը

ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում բրիտանական «Konkordia Forum»-ի կազմակերպած` «Հանուն փոփոխությունների ֆորում» խորագրով միջոցառման ժամանակ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 200 ճանաչված դեմքեր, քաղաքական-հասարակական և գլոբալ հարցերին զուգահեռ խոսել են նաև Ադրբեջանում տիրող բռնապետությունից: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը։

Ըստ թերթի`ֆորումին մասնակցել է նաև ծագումով ադրբեջանցի ամերիկաբնակ հասարակական-քաղաքական ակտիվիստ Էմիլ Իսմայիլը, որը ԱՄՆ կոնգրեսականներ Քեյթ Էլիսոնի և Իվետ Կլարկի հետ զրույցում քննարկել է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը, մարդու իրավունքների խախտումների ու ապօրինի ձերբակալությունների հետ կապված հարցեր:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի «աջ ձեռք» համարվող Հումա Աբեդինի հետ զրույցում Էմիլ Իսմայիլը նրանից խնդրել է Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում լինել ադրբեջանցի ժողովրդի կողքին:

Էմիլ Իսմայիլը Հումա Աբեդինին տեղեկացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի, ապօրինի դատարանների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետապնդումների մասին:

Ֆորումի ժամանակ ադրբեջանցի ակտիվիստն Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը քննարկել է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Մեհդի Հասսանի հետ: Հասսանից նա խնդրել է իր հաղորդումներում ուշադրություն դարձնել Ադրբեջանում ապօրինի ձերբակալությունների և ժողովրդավարության հարցերին:

Մեհդի Հասսանն իր հերթին ասել է, որ տեղեկացված է Ադրբեջանում բռնապետություն լինելու մասին և ափսոսանք հայտնել, որ նման պայմաններում ԱՄՆ-ը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ռեժիմի հետ:

Նա նաև հայտնել է, որ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում ավելի շատ ուշադրություն է հատկացնելու Ադրբեջանի հետ կապված հարցերին:

Ադրբեջանցի ակտիվիստը ֆորումի ժամանակ հանդիպել և Ադրբեջանում բռնապետական ռեժիմի մասին զրուցել է նաև Բրուքլինի քաղաքապետ Էրիկ Ադամսի, ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցների ու «Coca Cola International» ընկերության նախագահ Ահմեթ Բոզորի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում