Ամերիկացի կոնգրեսմենների դիտարկմանն է տրվել «Ակտ Ուկրաինայի կայունության և ժողովրդավարության համար»` մշակված պալատի անդամների կողմից: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Կոնգրեսի ստորին պալատի միջազգային գործերով կոմիտեի կայքին:
Տվյալ նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հանել Ռուսաստանի պատժամիջոցները միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը Կոնգրեսին ապացույցներ կներկայացնի «Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման Ղրիմի նկատմամբ», իսկ որոշումը ճանաչված կլինի Ուկրաինայի կառավարության կողմից:
Միաժամանակ՝ առաջարկվում է մերժել թերակղզու, նրա օդային տարածքի և տարածքային ջրերի ցանկացած ձևի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս:







































