Friday, 03 05 2024
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները

ՄԻԵԴ-ը դեռևս վարույթ չի ընդունել Գուրգեն Մարգարյանի ներկայացուցիչների բողոքը

Դեռևս մարտ ամսին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք էին ներկայացրել Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Տուժողների ներկայացուցիչներն առ այսօր պնդում են, որ Հունգարիայի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, Ադրբեջանում նրան ներում շնորհելը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդված՝ 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունք, և 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելք:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց բողոքը ՄԻԵԴ-ում ստացել են, քանի որ այդ մասին պատասխան ստացել են դատարանից: Սակայն, նրա հավաստիացմամբ, դեռևս տեղեկատվություն չկա՝ գործը վարույթ ընդունե՞լ են, թե՞ ոչ:

«ՄԻԵԴ ուղարկված բողոքը մինչև վարույթ է ընդունվում՝ տարիներ են տևում: Չենք բացառում, որ այլ բողոքների համեմատ այս բողոքն ավելի շուտ վարույթ կընդունեն, բայց էլի մեկ-մեկուկես տարի կտևի: Մեր դիմումը ՄԻԵԴ-ը ստացել է՝ միայն այդ մասին գիտենք, բայց դրանից հետո ՄԻԵԴ-ից որևէ բան չենք ստացել: Վարույթ ընդունելու մասին որոշումը պետք է ուղարկեին, եթե նման որոշում լիներ»,- տեղեկացրեց Նազելի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: 2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին հունգարական կառավարությունը ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ էլ Սաֆարովին անմիջապես ներում շնորհեցին և հերոսացրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում