Լիբանանում երեք ֆուտբոլային մրցավարներ ձերբակալվել են սեքսուալ-ծառայությունների դիմաց պայմանավորված խաղեր անցկացնելու մեղադրանքով:
Միջադեպը տեղի է ունեցել Ասիական կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Տամպիս Ռովերս» -ի և «Իսթ Բենգալ»-ի միջև կայացած հանդիպումից առաջ: Եզրային մրցավարներ Էլի Էյդան (33) և Աբիդալ Թալեբը (37) 3 ամսվա ազատազրկման են ենթարկվել, իսկ գլխավոր մրցավար Ալի Սաբագխը (34) դեռևս սպասում է իր դատավճռին, քանի որ դատախազը նրա համար ավելի խիստ պատիժ է պահանջել:







































