Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսն իր կարծիքն է հայտնել Բրազիլիայի ընտրանու ֆուտբոլիստ Նեյմարի՝ «Սանթոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ:
«Սկզբնական շրջանում Նեյմարը դժվարությունների կհանդիպի «Բարսելոնա»-ում, քանի որ թիմն արագ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ նա սովոր է խաղալ՝ պահելով գնդակը:
«Բարսելոնա»-ի խաղաոճը տարբերվում է այն խաղաոճից, որին սովոր է Նեյմարը, սակայն ես ևս համոզված եմ, որ նա այնպիսի ներուժ ունի, որը կօգնի իրեն դառնալ միջազգային ֆուտբոլի լավագույն խաղացողներից»,- նշել է 40-ամյա մասնագետը:








































