Մի խումբ ծնողներ ԱՄՆ-ից դիմել են Facebook ընկերությանը՝ կոչ անելով վերացնել գեոլոկացիան Instagram ֆոտոծառայությունում, հաղորդում է Change.org-ը:
Ծնողները մատնանշում են, որ Instagram-ում օգտահաշիվ բացելիս անչափահաս օգտատերերն ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, որ ծառայությունում առկա է համացանցում լուսանկարի տեղադրման պահին օգտատերի գտնվելու վայրը նշելու հիմնական գործառույթ, որը, սակայն, հնարավոր է անջատել:
Դրա հետ մեկտեղ ծառայությունն ունի հրապարկված լուսանկարների և դրանց հեղինակների տվյալների հասանելիության հիմնական գործառույթ: Ծնողների կարծիքով՝ արդյունքում անչափահասները ենթարկվում են վտանգի, քանի որ նրանց դպրոցների, տների հասցեները, ամենահաճախ այցելվող վայրերը հասանելի են դառնում համացանցի ցանկացած օգտատերին:
Change.org-ի տվյալներով՝ այս կոչին աջակցել է ավելի քան 20 հազար օգտատեր: Facebook-ը դեռևս մեկնաբանություն չի տվել այս կապակցությամբ:












































