Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում չորս մարդ է ձերբակալվել Ղուրանի ուսումնասիրության դպրոցը հրդեհելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ձերբակալվել են 17-18 տարեկան չորս դեռահասներ, ոստիկանությունը հարցաքննում է նրանց:
Անցած շաբաթ Լոնդոնի Բրոմլի շրջանում տեղակայված «Դար Ալ-Ուլում» դպրոցում հրդեհ է տեղի ունեցել: 128 աշակերտները տարհանվել են, նրանց մի մասը թեթև վնասվածքներ է ստացել: Ուսումնական հաստատության շենքը զգալի վնաս է կրել: Քննության տվյալներով՝ շենքը միտումնավոր հրդեհել են, որում կասկածվում են չորս ձերբակալվածները:
Նախորդ շաբաթ Լոնդոնի հյուսիսում այրել էին նաև իսլամական կենտրոն՝ մզկիթով: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ այժմ Լոնդոնում կրոնական հողի վրա օրական իրականացվում է 8 հանցագործություն՝ ընդդեմ մուսուլմանների: