2012 թ. հուլիսից, երբ ներմուծվեցին պահանջներ նվազագույն եկամուտի մակարդակի մասին, հազարավոր բրիտանացիներ չկարողացան իրենց կանանց բերել Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրներից, հայտնում է BBC-ն:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ նոր կանոնները ներմուծվել են այն բանի համար, որ թեթևացնեն միգրացիայի բեռը հարկատուների ուսերին:
Օրենքը, որը ուժի մեջ է մտել անցած տարի, պահանջում է բրիտանացի քաղաքացուց, որը ցանկանում է հովանավորել ոչ եվրոպացի ամուսնու մուտքի արտոնագիրը, վաստակել տարեկան 18600 ֆունտ սթեռլինգից ոչ պակաս գումար:
Այդ գումարն ավելանում է մինչև 22400 ֆունտ սթեռլինգի, եթե բրիտանացին հովանավորում է երեխայի արտոնագիրը: Ամեն հաջորդ երեխայի դեպքում գումարն ավելանում է 2400 ֆունտով:
Սակայն միգրացիայի հարցերով խորհրդարանական խումբը կոչ է անում վերանայել բրիտանացու համար աշխատավարձի նվազագույն շեմը:
Պատգամավորներն ուսումնասիրել են 175 ընտանիքի պատմություն, որոնք տուժել են նոր կանոններից: Նրանցից 5-ը պնդում են, որ իրենց կողմից պահանջները չկատարելը հանգեցրել է նրան, որ ծնողները, որոնք ապրում են Բրիտանիայի սահմաններից դուրս, չեն կարողացել ստանալ մուտքի արտոնագիր ու գալ Բրիտանիա՝ իրենց ամուսինների մոտ, ու բաժանվել են իրենց երեխաներից:











































