Իրանն առնվազն մինչև 2030 թվականը քաղաքականության, անվտանգության և տնտեսության տեսանկյունից ռազմավարական դեր է խաղալու Արևմտյան Ասիայում:
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, գեներալ Յահյա Ռահիմ Սևեֆին:
Նրա խոսքով՝ ներկայում Արևմտյան Ասիայում տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ:
«Այսօր այդ տարածաշրջանի գլխավոր խաղացողներն են Իրանը, Թուրքիան և Իսրայելը: ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը կողմնակի ուժեր են: Մինչև 2030թ. այս տարածաշրջանը համաշխարհային ուժերի միջև կլինի մրցակցության և բախումների կենտրոն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ քանի դեռ Իսրայելը ստանում ԱՄՆ-ի աջակցությունը, այն վտանգի աղբյուր է Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում:
Գեներալն ընդգծել է՝ այն պահին, երբ Իսրայելը խնդիրներ ստեղծի Իրանի համար, Հայֆան և Թել Ավիվը կջնջվեն երկրի երեսից:










































