Ճապոնիայում 2013թ.-ին առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ հրապարակվել են նոր վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ այդմ՝ տնտեսական աճը հունվարից մարտ ամիսներին կազմել է 1 տոկոս, տարեկան կտրվածքով՝ 4.1 տոկոս: Ավելի վաղ նշվում էր տնտեսական աճի 0.9 տոկոսի և համապատասխանաբար՝ 3.5 տոկոսի մասին:
Վերլուծաբանները ակնկալում են, որ հաջորդ եռամսյակում ևս Ճապոնիայի տնտեսությունը աճ կարձանագրի՝ ի հաշիվ իենի կուրսի անկման և արտահանումը խթանելու:









































