Շվեյցարիայի քաղաքացիներն աջակցել են փախստականների մասին օրենքի խստացմանը: Կիրակի կայացած համազգային հանրաքվեի արդյունքներով՝ համադաշնության բնակիչների 79 տոկոսը կողմ է, որպեսզի ուժի մեջ մնան դաշնային օրենքում արտահերթ փոփոխությունները (փոփոխությունները կատարվել են անցած տարվա սեպտեմբերին): Այս մասին հայտնում է Mignews-ը:
Այդ ժամանակ կասեցվել էր ապաստանի տրամադրման հարցով շվեյցարական դեսպանատներ և հյուպատոսարաններ հայց ներկայացնելու օտարերկրացիների հնարավորությունը:
Նախաձեռնությամբ հանդես էր եկել «Կանաչների» կուսակցության երիտասարդական թևը՝ եկեղեցային ասոցիացիաների աջակցությամբ: Նրանց հաջողվել էր հավաքել հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը:
2012-ին ներկայացվել է Շվեյցարիայում ապաստանի տրամադրման 28.6 հազար հայց, ինչը ռեկորդային ցուցանիշ է՝ 1999-ից ի վեր:










































