Միրանդա Քերը փողոցային և երեկոյան ոճի թագուհին է: Գեղեցկուհին միշտ կարողանում է իդեալական կերպար ստեղծել բոլոր միջոցառումների համար: Ինչպիսի զգեստ էլ որ ընտրի աստղը, այն միշտ անթերի է երևում նրա հագին։
Նորաձևության քննադատների ուշադրությունը գրավել է Միրանդայի վերջին կերպարը, որով թոփմոդելը ներկայացել է Fox and Friends’ TV Programme թոք-շոուին: Ավստրալիացի գեղեցկուհին փայլել է Herve Leger թրենդային զգեստով:








































