Այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում գրանցվել է 4591 ամուսնություն, որը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ պակաս է 1.6%- ով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցում:
Իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են. այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 897 ամուսնալուծություն, որը գերազանցում է 2012թ. առաջին եռամսյակի ցուցանիշը 15.1%-ով:








































