Intel կորպորացիան պատրաստվում է 2 մլրդ դոլար ծախսել լայնաշերտ համացանցից օգտվողների համար հեռուստածառայության ստեղծման շրջանակում հոլիվուդյան ընկերություններից հեռուստաարտադրանքի գնման վրա: Այս մասին հայտնում է Variety պարբերականը:
Intel-ն արդեն սկզբունքորեն պայմանավորվել է CBS-ի, News Corp.-ի և Viacom-ի հետ՝ առաջարկելով նրանց շուկայականից 50-75 տոկոսով բարձր գներ:
Intel-ի մեդիաստորաբաժանումը ղեկավարում է նախկինում BBC-ում աշխատած Էրիկ Հագերսը:









































