Աշխարհում ամենագեղեցիկ և ամենաթանկ մեքենան պատկանում է դիզայներ Ռալֆ Լորենին: Նա հանդիսանում է 1938 թվականի արտադրության՝ դեռևս սարքին մնացած Bugatti 57SC Atlantic-ի երջանիկ տերը:
Մեքենայի հստակ արժեքը ոչ ոք չգիտի, սակայն 2010 թվականին նման մի մեքենա աճուրդում վաճառվել էր 30-40 մլն դոլարով: Եթե մի օր դիզայները որոշի վաճառել իր հազվագյուտ Bugatti-ն, ապա դրա արժեքն ավելի բարձր կլինի, քանի որ վերջերս այն հաղթել է ավտոմեքենաների գեղեցկության մրցույթում: Այս մասին հայտնում է RBK Style-ը:
Concorso d’Eleganza at Italy’s Villa d’Este մրցույթն ամեն տարի անցկացվում է Իտալիայում՝ Կոմո լճի ափին: Այնտեղ հավաքվում են աշխահի ամենագեղեցիկ հազվագյուտ մեքենաները: Այս տարի ժյուրին և հանդիսականները շատ են տատանվել, քանի որ մրցակիցներն ուժեղ են եղել:
Մրցանակի համար պայքարում էին նաև 1928 թվականի արտադրության Mercedes-Benz 680S Saoutchik ռոդսթերն ու 1978 թվականի Lancia Silibo-ն:











































