Անկարայում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցաններ ցույցի մասնակիցներին ցրելու համար: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Կիզիլայ հրապարակում, տեղի ունեցող ցույցին մասնակցել է 5000 մարդ: Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի մյուս խոշոր քաղաքներում:
Հիշեցնենք, որ արդեն 13 օր է՝ Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են Ստամբուլում՝ ի պաշտպանություն քաղաքի կենտրոնում գտնվող Գեզի այգու:









































