Friday, 03 05 2024
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին

Օբամայի և Գասպարյանի կոնտրաստը. Ինչ կա հայության երկու փեղկի հետևում

Հայության կյանքի ապրիլքսանչորսյան օրերի անբաժանելի ուղեկիցն է սպասումը, թե ինչ կասեն ԱՄՆ նախագահները իրենց ավանդական ուղերձներում: Հետո ապրիլի 25-ին հայությունը նեղացած հայտարարում է, թե իրեն այս անգամ էլ խաբեցին: Իրականում ոչ ոք ոչ մեկին չի խաբում, և եթե կա խաբեության տեսակ, ապա լոկ ինքնախաբեության:

2016 թվականի ապրիլի 25-ն այդ տեսակետից ինչ-որ առումով բացառություն է, և ապրիլի 24-ին հաջորդած առավոտը հայության համար ունեցավ երկփեղկ բացում՝ մի կողմից բոլորը տպավորված են «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության առաջին արարողությամբ, որի ընթացքում պարգևատրվում են մարդասիրական բնագավառում աչքի ընկած անձինք, մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Օբամայից «հիասթափությամբ»: Բանն այն է, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո տարածվել է կարծիք, որ մենք գտել ենք մեր փնտրածը, և այլևս կարևոր չէ, թե ինչ կասեն ԱՄՆ նախագահները:

Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է, տվյալ դեպքում այս երկու փեղկերի մեջտեղում: Եվ ամբողջ հարցն այն է, թե ինչ է, ի վերջո, տեսնելու հայությունը բացելով այդ երկու փեղկերը, կամ վերջապես երբ է բացելու այդ փեղկերն ու տեսնելու, թե ինչ կա աշխարհում ընդհանրապես: Այդ դեպքում Հայաստանի հասարակությանը կհետաքրքրեր և կհուզեր արդեն ավելի շուտ ոչ թե այն, թե ինչ է ասում Օբաման կամ ԱՄՆ որևէ նախագահ Ցեղասպանության թեմայով, այլ այն, թե, օրինակ, Ցեղասպանության հուշահամալիրում ինչ է ասում Հայաստանի ոստիկանապետը իրեն պարզ ու տրամաբանական հարց տված լրագրողին՝ վիրավորելով նրա արժանապատվությունը, և հետո նաև ինչպես է ոստիկանությունը պարզաբանում այդ խոսքերը՝ չհամարձակվելով անգամ արժանապատիվ ներողություն խնդրել և բերելով պարզապես ծիծաղելի բացատրություն այն մասին, թե ոստիկանապետի խոսքում որոշ մարդիկ չեն տեսել չակերտները:

Հայաստանի հասարակության համար դա պետք է կարևոր լինի, ոչ թե այն, թե ինչ է ասել Օբաման: Ու նաև հայության համար: Որովհետև ոչ թե Օբամայի խոսքից, այլ հենց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վարքից ու բարքից է կախված Հայաստանի պետականության որակը: Ավելին՝ Օբամայի խոսքը, և ընդհանրապես հայության խնդիրների հանդեպ համաշխարհային հանրության վերաբերմունքը, կախված է հայկական պետականության որակից: Որովհետև ժամանակակից աշխարհում պետականությունն է այն գործիքը, որով լուծվում են կարևոր նշանակության հարցեր, որով ժողովուրդները, հասարակությունները փորձում են աշխարհում գտնել իրենց տեղն ու դերը, լուծել իրենց խնդիրները, հոգալ զարգացման և անվտանգության հարցերը:

Հայկական պետականության որակը, հետևաբար նաև հարցերի լուծման արդյունավետությունը պայմանավորված է հենց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտավոր, ինտելեկտուալ կարողությունների, մարդկային արժանապատվության, մարդասիրական պատկերացումների շրջանակով: Ըստ այդմ՝ պատահական չէ, որ հայկական պետականությունը անկախությունից քառորդ դար անց ավելի շատ խնդիրներ ու մարտահրավերներ է հասունացրել ինքն իր գլխին, քան լուծել եղածները կամ ձևավորել խնդիրները լուծելու էֆեկտիվ պետական մեխանիզմներ:

Ավելին՝ ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, Հայաստանի Հանրապետության միակ էֆեկտիվ մեխանիզմը մնացել է զինվորը և հասարակության սերը նրա հանդեպ, որովհետև, մեծ հաշվով, զինվորը դա պետական ու հանրային միակ ռեսուրսն է, որ Հայաստանի իշխանություն կոչված համակարգը թողել է հասարակությանն ու պետությանը, չի յուրացրել, չի մսխել: Այն էլ՝ հասկանալի է, թե ինչու: Որովհետև այդ զինվորից բացի, պետական սահմանը պահելու այլ ռեսուրս չունեն, դե հո՞ դա չեն անի իրենց հարազատների, բարեկամների, որդիների միջոցով: Սահմանը պետք է զինվորը պահի, որպեսզի իրենք հանգիստ վայելեն հանրային և պետական մնացյալ բոլոր ռեսուրսների յուրացրածը, սեփականացրածը:

Ապրիլի 24-ն ու հայկական պետականությունը տարբեր բաներ չեն, և հետևաբար 24-ին Ծիծեռնակաբերդում ոստիկանապետի հնչեցրածը այդ խնդրի հետ լոկ գեոլոկացիոն կապի մեջ չէ, այլ բովանդակային, ինչպես ցանկացած պաշտոնյայի ցանկացած մեծ կամ փոքր գործողություն: Մեծ հաշվով, հայկական որևէ խնդրի հանդեպ արտերկրի որևէ պաշտոնյայի կամ կառույցի դիրքորոշում, հայտարարություն, որոշում, վճիռ, դա անուղղակի վերաբերում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը, հայկական պետականությանը, հետո նոր տվյալ խնդրին:

Երբ կգիտակցվի այդ պարզ իրողությունը Հայաստանում և համայն հայության շրջանում, միայն այդ ժամանակ մենք կկանգնենք պետական ու ազգային խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհին, կտեսնենք այդ ճանապարհի շոշափելի արդյունք: Հակառակ դեպքում, մնացյալ ամեն ինչ, անգամ ամենալավ և լուսավոր նախաձեռնությունները գտնվելու են ընդամենը հայաստանյան դժգույն իրականության քող դառնալու մշտական ռիսկի ներքո:

Հայությանը, որպես աշխարհասփյուռ և բազմաշերտ սուբյեկտ՝ տարբեր համայնքներով, արդյունավետության համար պետք է գտնել հարցերի լուծման մեթոդաբանության ելման կետը: Եվ այդ ելման կետը չի կարող այլ բան լինել, քան պետականությունը: Մեր խնդիրների չափումը պետք է իրականացնել հենց այդ կետից, և եթե սկսենք հասկանալ, թե յուրաքանչյուր խնդրի հարցում ինչ դեր ունի պետականության որակը և ինչ դեր կարող էր ունենալ որակապես այլ պետականությունը, կգանք շատ պարզ և արդյունավետ եզրահանգումների: Եթե, իհարկե, կա դրա ցանկություն և կամք: Այլընտրանք չկա հաստատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում