Նելսոն Մանդելայի կինը՝ Գրասա Մաշելը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից այսօր մեկնել է ՀԱՀ՝ ամուսնու մոտ, որը գտնվում է հիվանդանոցում: Հանրապետության առաջին սևամորթ նախագահը հոսպիտալացվել էր անցած գիշեր՝ թոքերի ինֆեկցիայի պատճառով:
Կինը գտնվում էր Լոնդոնում՝ մասնակցելու աշխարհում սովի դեմ պայքարի միջազգային համաժողովին: Գրասա Մաշելը հետաձգել է իր ելույթը:
Ինչպես հաղորդել են ՀԱՀ իշխանությունները՝ 94-ամյա Նելսոն Մանդելայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն:
Մանդելան և Մաշելը ամուսնացել են 1998թ.-ին: Նախկինում Գրասան ամուսնացած էր Մոզամբիկի նախագահի հետ:









































