Համաձայն Ուկրաինայի կրթության նախարարության՝ հաջորդ ուսումնական տարվանից հինգերորդ դասարանցիները կսովորեն նաև երկրորդ օտար լեզու, որոնց թվում որոշ աշակերտների կառաջարկվի նաև ռուսերենը: Այս մասին հաղորդում է «Շբաթվա հայելի» թերթը:
Կրթության բաժնում տեղեկատվություն են հավաքել, թե 5-րդ դասարանցիները որպես օտար լեզու հատկապես որ լեզուն են ցանկանում ուսումնասիրել: Համաձայն այդ տվյալների՝ 25 տոկոն ընտրել է գերմաներենը, 23 տոկոսը՝ ռուսերենը, 14 տոկոսը՝ ֆրանսերենը, 8 տոկոսը՝ անգլերենը, 2 տոկոսը՝ լեհերենը, 1 տոկոսը՝ իսպաներենը:
Ռուսերենը, որպես երկրորդ օտար լեզու, մտադիր է դասավանդել դպրոցների մեկ քառորդը: Միաժամանակ միայն Կիևի մարզում ռուսերեն կուսումնասիրի աշակերտների 50 տոկոսը, իսկ Բորիսպոլսկու շրջանում՝ 62 տոկոսը:








































