Իրինա Շեյքը որոշել է թողարկել լողազգեստների սեփական հավաքածու՝ օգտագործելով գովազդների ժամանակ ունեցած իր հարուստ փորձը:
Իրինան սոցցանցերից մեկում ոչ միայն հայտնել է այդ մասին, այլև ներկայացրել է առաջին լուսանկարը՝ չնայած բիկինին ծածկված է ծովաստղով:
«Կանա՛յք, պատրաստվե՛ք: Լողազգեստների իմ հավաքածուն՝ Irina Shayk Beach Bunny-ն, շուտով կթողարկվի: Եվ սա լուսանկարներից առաջինն է: Համբուրում եմ»:













































