Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության համագործակցության միջազգային ուժերի 3 զինծառայողներ, ովքեր եղել են ԱՄՆ քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աֆղանական ռազմական համազգեստով անձը կրակել է ՆԱՏՕ-ի 3 զինծառայողների վրա՝ առանց բացահայտելու զոհվածների ազգային պատկանելությունը:
Մինչ այդ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Աֆղանստանի արևմուտքում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 1 իտալացի, ևս 3-ը վիրավորվել են:
Ապստամբները հարձակվել են պարեկի վրա Ֆարահ քաղաքի մոտ, որից քիչ հեռու գտնվում է դաշնակից ուժերի ռազմական բազան:
Այսպիսով, Աֆղանստանում 1 շաբաթվա ընթացքում զոհվել են ՆԱՏՕ-ի 4 զինվորականներ:







































