Գիտնականները Չինաստանում հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված մարդու կմախք, որն ապրել է ծառերի վրա: Նա մոտ 55 մլն տարեկան է: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Հետազոտված էակը պրիմիտիվ երկարոտնի հարազատն է: Հետաղոտության շնորհիվ շատ բան է պարզվում մարդկանց հնագույն նախնիների մասին՝ որքանով էին նրանք հսկա, ինչպիսի տեսք ունեին, ինչպիսին էր նրանց անատոմիան, ինչ են նրանք կերել և ինչպես են տեղաշարժվել:
Նա կանգնում է ոտնաթաթերին՝ ինչպես կապիկը, իսկ մարմինը շատ թե քիչ երկար ոտք է հիշեցնում: Սակայն կմախքի վրա այնպիսի անատոմիական գծեր են հայտնաբերվել, որոնց էվոլյուցիան ավելի վաղ է տեղի ունեցել»,- հաղորդում է ամսագիրը:
Գտածոն նշանավոր է նաև նրանով, որ կմախքը գրեթե ամբողջությամբ պահպանվել է:









































