Monday, 08 06 2026
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով

Սուրեն Խաչատրյանի տիկնոջ հարցազրույցը իրականությունը կոծկելու նպատակ ուներ

Բուդաղյան եղբայրների հարազատները Լորետա Բարսեղյանի՝ հունիսի 1-ին կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններն անհեթեթ են համարում, քանի որ այն մեկնաբանությունը, թե նախկին մարզպետը վերադառնալով տուն` կնոջն ասել է, որ վաղը հյուրեր են ունենալու, որ իրենց սանիկ Ավոն և նրա կինն են լինելու, որ Սուրեն Խաչատրյանը Ավոյին շատ է սիրում, որ նա քաղաքի իր սիրած երիտասարդներից է, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ավոն տուն է վերադարձել, և չի ասել, որ վաղը հրավիրված են Սուրեն Խաչատրյանի տուն: Ավելին` Ավոն տուն է վերադարձել վրդովված:

Հարազատները բացառում են նաև Սուրեն Խաչատրյանի՝ այդ պահին քնած լինելու վարկածը: Լորետա Բարսեղյանի այն դիտարկումը, թե տեղի է ունեցել զինված հարձակում իր տան վրա` ճիշտ չէ, քանի որ երկու հոգով չեն գնում զինված հարձակման: Եթե ավազակային հարձակում լիներ, ապա դա կլիներ հիսուն-վաթսուն հոգով, ոչ թե երկու:

Բացի այդ, ինչո՞ւ Լորետա Բարսեղյանը չի խոսում իր տղաների՝ զինված լինելու մասին, ինչո՞ւ է իր տասնինը տարեկան որդին զենք կրում:

Հարազատների հաջորդ դիտարկումն այն է, թե ինչու էր Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, զենքով կանգնած սպասում:

«Եթե իրոք քո սանիկն ես համարում, ապա ինչու տուն չես կարող հրավիրել, մանավանդ, երբ պատրաստվում եք հյուրընկալել ձեր տանը»,- ասացին հարազատները:

Նրանք հարց են ուղղում Լորետա Բարսեղյանին՝ ինչպե՞ս է սանիկին թողնում անօգնական վիճակում, ինչպես ինքն է ասում ՝ գնում է տեսնի իր տղային հո բան չի պատահել, փոխանակ շտապօգնություն և ոստիկանություն կանչելու:

Ի դեպ, պատմեցին, որ Տիգրան Խաչատրյանը դեպքից մեկ շաբաթ առաջ Սողոմոն անունով տղայի է Գորիսում ծեծել, որը հիմա հիվանդանոցում է, մի քանի տարի առաջ էլ զինվորականի է ծեծել, աչքը հանել և հիմա ամեն ամիս «մուծվում» է այդ ընտանիքին:

Նրանց խոսքով` ակնհայտ է, որ Լորետա Բարսեղյանն այնքան է կյանքում այդպիսի բան տեսել, որ որևէ վախ չունի, գուցե մտածում է, որ իրեն էլ Կարմիր խաչի շքանշան կտան, իսկ իրականում նախ իրեն պետք է գործից հեռացնեն ՔԿԱԳ-ի պետի պաշտոնից: Ավելին` պատմում են, որ տարբեր հաստիքներ են իջեցրել իրենց բարեկամների համար, որոնք տանը նստած պետության հաշվին գումար են աշխատում:

Հարազատները չեն հավատում մարզպետի քնած լինելու հանգամանքին, աբսուրդ են համարում այն մեկնաբանությունը, որ գետի քչքչոցը չէր թողնի արթնանալ այն դեպքում, երբ բոլոր հարևանները լսել են կրակոցները: Ավելին՝ ինչպե՞ս կարող էր մարզպետը մեկ ժամվա մեջ այդքան խորը քուն մտնել, որ չլսեր: Անգամ Լորետա Բարսեղյանի նկարագրածով` Սուրեն Խաչատրյանի վերադարձից քիչ անց է Ավետիք Բուդաղյանը առաջին անգամ եկել իրենց տան մոտ:

«Լորետա Բարսեղյանը ամուսնու հետ հանցավոր համաձայնության է եկել, թե ինչպես պետք է մեկնաբանեն»,- ասացին նրանք՝ հավելելով, որ հիմա Լորետան հայտնի հեքիաթասաց և հարց լուծող է դարձել: Եվ եթե իսկապես նա զղջում է կատարվածի համար, չէր ուզում նման բան լիներ, ինչպե՞ս է թողել, որ Ավոն արյունաքամ լինի: Ինչպես մարզպետը քնած է եղել, երբ մի քանի վայրկյանում հավաքվել է ամբողջ գերդաստանը, զանգել են կանչել: Գոնե ամաչեք, նման հարցազրույց մի տվեք, ո՞նց եք նայելու այդ ընտանիքի երեսին, եթե ձեր տղան սպանվեր, դուք բոլորիս կսպանեիք»,- ասացին նրանք` հավելելով, որ Ավոյին կրակել են հետևից, այդքան համաձակություն չունեին դիմացից կրակելու:

Նրանք պնդում են, որ, Լորտեա Խաչատրյանին պետք է պատասխանատվության ենթարկել և աշխատանքից հեռացնել:

Հարևանները Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո պատմել են, որ վայրկյանների ընթացքում Խաչատրյանների գերդաստանը հավաքվել է, ավելին՝ Ավոյին միտումնավոր են սպանել:

«Լորետան պատկերացնո՞ւմ է իր մարդասպան տղայի ապագան, ո՞վ պետք է նրա հետ ընկերություն անի… միայն թմրամոլները: Գնայիր տղայիդ զենքը քաշեիր, հետևից ինչո՞ւ եք կրակում, վերջնականապես Ավոյին վերացնելու համար»,- պնդում են հարազատները:

Ի դեպ, Արտակ Բուդաղյանը դեռ չգիտի եղբոր մահվան մասին, նա անընդհատ հարցնում է կնոջը եղբոր մասին, ասում` հեռախոսը տվեք խոսեմ, իրեն ասում են, որ Ավոն ծանր վիճակում է:

Հարազատները պնդում են, որ սա զինված հարձակում չէր, նախ` որովհետև Բուդաղյան եղբայրները մարդասպան չեն, ինչպես Խաչատրյանները, բացի այդ, եթե զինված հարձակում լիներ, կանցնեին գործի, մինչդեռ Ավո Բուդաղյանը, ինչպես ասում է Լորետա Բարսեղյանը, ցանկացել է Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպել:

Բուդաղյանների հարազատները նշեցին, որ Լորետա Բարսեղյանը առնվազն կարող էր իր որդիներին զսպել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում