Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ժողովուրդը զոհվելու իրավունքից բացի, տեսակետ ասելու իրավունք ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և Հայաստանի վերադարձը բանակցությունների սեղան ի՞նչ ձևաչափով եք պատկերացնում, ինչի՞ շուրջ կարող են ընթանալ այդ բանակցությունները Ադրբեջանի հետ: Արդյո՞ք դրանք Մադրիդյան սկզբունքների վրա են հիմնված լինելու՝ ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը նշեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Լավրովը Կազանի փաստաթուղթն էր մեջբերել: Ձեր դիտարկմամբ՝ ինչի՞ շուրջ կարող են ընթանալ բանակցությունները:

– Նախ պետք է հասկանալ, թե ինչու սկսվեց այս քառօրյա պատերազմը, ում դրդմամբ էր, կամ ովքեր էին լռակյաց համաձայնություն տվել դրան, կա նման բան թե ոչ, պետք է ճշտել, թե այս քառօրյա պատերազմից հետո ովքեր էին, որ մեր բարեկամներն էին և արձագանքեցին դրան, և ովքեր են, որ ուզում են դրանից օգտվել: Պետք է նաև ճշտել, թե մենք ինչ ռեսուրսներ ունենք և, Աստված մի արասցե, շարունակվելու դեպքում, ի՞նչ ենք անելու, որ կարողանանք ոչ միայն դիմակայել, այլ նաև առաջ գնալ, որովհետև երբեմն լինում են իրավիճակներ, որ այլ տարբերակ չկա: Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ բանակցություններն այլընտրանք չունեն և բանակցային սեղանի վրա դրված ցանկացած փաստաթղթի քննարկումը կարող է դառնալ բանակցության թեմա, և դա ավելի լավ է, քան պատերազմը: ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ հասարակության ամբողջական մոբիլիզացիա է պետք այս գործընթացին դիմակայելու համար: Իսկ այդ մոբիլիզացիայի համար ՀՀ իշխանությունները պետք է մաքսիմալ անկեղծ լինեն, թեկուզ հենց նրա համար, որ քաղաքական գործիչները, այդ թվում նաև ես, կարողանանք ձեր հարցերին պատասխանել, որովհետև խոսել մի բանից, ինչի մանրամասներին տեղյակ չես, շատ բարդ է:

– Դուք նշեցիք, որ անհրաժեշտ է հասարակության մոբիլիզացիա, նաև կոնսոլիդացիա, օրինակ՝ Լևոն Տեր- Պետրոսյանն իր հայտնի հարցազրույցում՝ Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո, առաջարկում էր կոնսոլիդացիա Մադրիդյան սկզբունքների շուրջ, որը նաև ներառում է տարածքների վերադարձ, ինչը դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ: Բացի դրանից՝ Լավրովի այցին ընդառաջ, ճիշտ է, նրա ասուլիսին այդպիսի շեշտադրումներ չեղան, սակայն Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները հրապարակում էին հակամարտության կարգավորման Ռուսաստանի տարբերակը, որը ներառում է խաղաղարար զորքերի տեղակայում, փախստականների վերադարձ և տարածքների վերադարձ: Արդյո՞ք այդ փոխզիջումային տարբերակը, որի մասին բազմիցս շեշտվել է պաշտոնական մակարդակով, ի վերջո հանգեցրել են դրան՝ խոսքը տարածքները վերադարձնելու մասին է:

– Նախ ասեմ, որ Մադրիդյան սկզբունքները ռուսական տարբերակ չեն, և Լավրովի այցի ժամանակ հիմնականում խոսվում էր Կազանի տարբերակի մասին, որը ռուսական տարբերակ է: Ես չէի ուզենա Ռուսաստանն ու ռուս ժողովրդին նույնացնել, բայց ինձ համար լուրջ կասկածներ կան այս քառօրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերաբերմունքի հետ կապված: Առաջին 3 օրերին, երբ Ադրբեջանը նախահարձակ եղավ, գրավեցին մեր դիրքերը, նույնիսկ գյուղեր գրավեցին, Ռուսաստանից ոչ մի խոսք, 4-րդ օրը, երբ հայ զինվորը հայ սպայի ղեկավարությամբ անցավ հակահարձակման, սկսեց հետ վերցնել մեր դիրքերը, սկսեց ադրբեջանական տարածքներ վերցնել, անմիջապես կազմակերպեցին ինչ-որ հանդիպում և կանգնեցրին այդ գործընթացը, որ հանկարծ Ադրբեջանի գլխից մազ չպակասի:

Ես ուզում եմ հասկանալ. ինչո՞ւ Ռուսաստանն ինքը չի ուզում մտնել Եվրամիություն, ինչո՞ւ չի ուզում ստորագրել Ասոցացման պայմանագիրը, չէ՞ որ իր մարդաբանական տիպով, կերպարով, էությամբ ավելի շատ եվրոպացի է, քան ուզբեկ, տաջիկ, ղազախ. Ինչո՞ւ են ռուսական իշխանությունները գնում այդ ճանապարհով: Շատ պարզ պատճառով, որովհետև այդպես կարող են սուլթանի նման ապրել, թալանել, մշտական սուլթան մնալ՝ չփոխել դիրքերը: Այդ ենթատեքստում լավրովները կարող են 10-15 տարի արտգործնախարար լինել, իրենք թերություն չունեն, փոփոխություն չունեն: Գնա՞լ այս ճանապարհով, թե՞ չգնալ. մենք էլ մտել ենք այդ երամը, որտեղ օտար ենք, ինչպես որ ռուսներն են օտար: Այս հանդիպումները՝ կլինի Լավրովի հետ, Պուտինի, թե Մեդվեդևի հետ, որևէ լավ բանի չեն կարող բերել: Ինձ համար ակնհայտ է, որ 2008-ից սկսած, երբ խոսակցություն էր գնում «Նաբուկո» գազամուղի մասին, Մեդվեդևի իշխանության տարիներին ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ամրագրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը, և Ռուսաստանը համաձայնություն տվեց մեծ քանակի անսահմանափակ զենք-զինամթերք վաճառել Ադրբեջանին և այդ ժամանակներից սկսած՝ ՌԴ ցանկացած քայլ, ցանկացած որոշում ադրբեջանամետ է եղել և դեմ է եղել ղարաբաղյան հարցի լուծմանը, փոխարենը իրենք ստացան այն, որ Ադրբեջանը մերժեց «Նաբուկո» գազամուղի կառուցումը: Հիմա նոր իրավիճակ է առաջացել և տարածաշրջանային լուրջ պետություն Իրանը կարող է իր էներգակիրները վաճառել: Այս իրավիճակում Ռուսաստանին շուկաներ կորցնելու լուրջ վտանգ է սպառնում: Եվրոպացիները, ամերիկացիները ընդհանրապես Արևմուտքը շահագրգռված են խաղաղության հարցում՝ նախ տնտեսական առումով, կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական բաղադրիչը: Այդ գազամուղներն այս տարածաշրջանով անցնելով՝ իրենք ունենում են այդ խողովակաշարի բացել-փակելու, կոպիտ ասած՝ «վինտիլի վրա ազդեցություն», և Եվրոպան ազատվում է մոնոպոլ ռուսական էներգակիրների ազդեցությունից: Եվ սա էլ է ռուսական քաղաքական շահին դեմ: Ռուսներն այս ենթատեքստում հակված են ամեն ինչ անելու, որ այս տարածաշրջանում լինի պատերազմական իրավիճակ: Ի սկզբանե ես ասել եմ, որ այս պատերազմն ուղղված է Իրանի դեմ:

– Այսինքն՝ պատերազմական իրավիճակ ասելով՝ հասկանում ենք ոչ թե լուծված հակամարտություն, այլ մշտապես առկախված պատերազմական իրավիճակ:

– Միանշանակ այո՛. եթե Հայաստանի կամ Ադրբեջանի որևէ նախագահ համաձայնություն տա խաղաղության համաձայնագիր ստորագրելու, ռուսները մեկ շաբաթում այնպես կանեն, որ այդ նախագահը հրաժարական տա: ՌԴ-ն երբեք կողմնակից չէ, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի, որովհետև խաղաղության պարագայում՝ լինի տարածքների դիմաց, թե՛ Մադրիդյան սկզբունքներով, թե՛ փուլային, իրենք խաղաղությանը դեմ են, որովհետև խաղաղության դեպքում իրենց ազդեցությունը Ադրբեջանի վրա զրոյական է դառնալու, Ադրբեջանն ամբողջությամբ Թուրքիայի հետ է համագործակցելու, որովհետև մի ժողովուրդ են, Հայաստանի վրա էլ այդ ազդեցությունը պակասելու է կամ ընդհանրապես վերանալու է: Խնդիրը լուծելուց հետո հայ-թուրքական սահմանը կբացվի, իսկ սահմանը բացվելու դեպքում երկրորդական կդառնա ռուսական ռազմաբազի այստեղ տեղակայվածությունը, այսինքն՝ իրենք այս տարածաշրջանը կկորցնեն: Հետևաբար, իրենց պետք է, որ այստեղ մշտապես մնա ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակ, որ որևէ գերտերության որևէ լուրջ էներգետիկ կազմակերպություն ռիսկ չանի այստեղ ներդրումներ անելու, գազամուղներ, նավթամուղներ, ճանապարհներ կառուցել, որ դրանով իր ազդեցությունն այստեղ չպակասի, նրանց ազդեցությունը չավելանա: Ամբողջ խնդիրը սրա մեջ է, ոչ թե լուծման տարբերակների: Իսկ լուծման տարբերակները գործող իշխանությունը պետք է առաջարկի: Ես չգիտեմ Սերժ Սարգսյանն ինչքանով է Լ. Տեր-Պետրոսյանին տեղյակ պահել այսօրվա կարգավիճակի մասով: Ես չեմ բացառում, որ ՌԴ-ն, քանի որ այս պատերազմում իրեն այսպես պահեց, առաջարկի որոշակի զիջումներ ոչ թե կարգավիճակի դիմաց, խաղաղության, խնդրի լուծման դիմաց, ինչը ես պատրաստ եմ քննարկելու, միշտ ասել եմ, որ Մադրիդյան սկզբունքները տարբերակ է, միջոց է, որով կարելի է բանակցությունները շարունակել և գտնել խնդրի խաղաղ լուծումը, այլ դա դառնա միջոց…

– Բայց ոչ վերջնանպատակ ընդունելով, այսինքն՝ այսպիսի մի իրավիճակ է. կան Մադրիդյան սկզբունքներ և դրա այլընտրանքն այս պահին Ռուսաստանի դոմինանտ դերն է և այն, ինչ կարող է առաջարկել Ռուսաստանը, մեզ համար գուցե ավելի շահավետ է հենց Մադրիդյան սկզբունքների շուրջ շարունակել բանակցությունները:

– Բանակցային գործընթացն ունի բազմաթիվ նրբություններ: Բանակցության ժամանակ խնդիրը դրվում է հետևյալ կերպ. այս տարածքները, որ վերցրել եք, ինչի՞ համար է. եթե որպես քաղաքական գործիչ՝ պատասխանում ես, որ դա իմ պապենական տարածքն է, ու էլի կան այդպիսի տարածքներ, որ պիտի գրավեմ, խնդիրը միանգամից տեղափոխվում է տարածքային վեճի դաշտ, նշանակում է՝ Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ ունի և այս դեպքում ամբողջ աշխարհը քեզ դեմ է: Եթե դու ասում ես, որ մինչև այդ տարածքները վերցնելը այնտեղից անընդհատ ռմբակոծություներ են եղել, և այդ տարածքները վերցրել ենք որպես տարածքային գոտի, դա արդեն ուրիշ թեմա է, այդ թեմայի ժամանակ խնդիր է առաջանում, թե որ դեպքում կարող ես այդ տարածքները թողնել: Դա այն դեպքում է, երբ այդտեղ ապրող քո ժողովրդի կարգավիճակը հստակ է, իրենց ինքնորոշման իրավունքից կարող են օգտվել, և իրենց անվտանգությունն ապահովված է: Եթե աշխարհի 3 խոշոր երկրներ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, որ Եվրոպան է ներկայացնում, ասում են, որ այդ անվտանգությունը կապահովեն, չես կարող չվստահել, բա էլ ո՞ւմ ես վստահում:

– Եթե կան հստակ երաշխիքներ:

– Եթե կան երաշխիքներ, դու չես կարող դա ասել, հակառակ դեպքում կստիպեն, որ վստահես: Խնդիրը նաև այսպիսի հարթություն ունի: Երբ ժամանակին ասում էինք՝ մի՛ երկարաձգեք 40 տարով բազայի պայմանագիրը, մի՛ մտեք այդ երամը, որտեղ նազարբաևներն են, այդտեղից օգուտ չկա, մենք մեր կերպով եվրոպացի ենք, եկեք գնանք այնտեղ, այդ ժամանակ մեզ արհամարհում, ասում էին՝ փոքրամասնություն եք, մարգինալ եք… Տեսեք՝ Վրաստանը պրոֆեսիոնալ բանակ է ստեղծում, ունեն գումարներ, կարող են վճարել, և ով ուզում է դառնալ զինվորական, դառնում է պրոֆեսիոնալ զինվորական և դրա համար ամենաբարձր վարձավճարն է ստանում: Վրաստանը մեր աչքի առաջ երկիր-պետություն է դառնում այս տարածաշրջանում, նայեք՝ մենք ինչ ենք դառնում: Այս իրավիճակում, երբ Հայաստանի սահմաններով մեկ հակառակորդը մոբիլիզացիա է արել, այս իրավիճակում լուրջ անելիքներ կան: Հակառակորդը կարող է որևէ բանակցողի հետ հաշվի չնստել և ասել՝ որևէ տարբերակ ինձ ձեռնտու չէ, կա՛մ Ղարաբաղն իմն է, կա՛մ պատերազմով վերցնելու եմ, մենք պիտի դրան էլ պատրաստ լինենք: Բայց այդ դեպքում չի նշանակում, որ արտաքին քաղաքական ուժերն անելիք չունեն, որովհետև այդ խաղաղության համաձայնագրի տակ կա թե՛ Ռուսաստանի, թե՛ Ղազախստանի ստորագրությունը, իրենք երաշխավորություն են տվել. կանգնո՞ւմ են այդ երաշխիքի կողքին, թե՞ ոչ: Այնպես չէ, որ Ադրբեջանը աշխարհի գերհզոր պետությունն է, և չի կարող որևէ երկիր սանձել Ադրբեջանին:

Հավատացնում եմ ձեզ, որ ռուսական, թուրքական, Միացիալ Նահանգների այսօրվա ազդեցությամբ մեկ շաբաթ է պետք, որ Ադրբեջանի իշխանությունները փոխվեն, հետևաբար կան ներքին խաղեր, բայց այդ ներքին խաղերը թողնում ենք մի կողմ, կա երկրի իշխանություն, թող անկեղծ լինի մեզ հետ, թող անկեղծ ասի՝ ինչ վիճակ է, ինչ է առաջարկում իրեն Լավրովը, ինչ են առաջարկում Միացյալ Նահանգներից, ինչ ճանապարհներ ունենք, և այդ ճանապարհները հաղթահարելու ինչ միջոցներ են տեսնում, որովհետև ամեն գնով չէ, որ արժե խաղաղության հասնել, ստրուկի խաղաղությունը ոչ մի բանի պիտանի չէ, կա արժանապատվության սահման, որից այն կողմ ամեն ինչ դառնում է երկրորդական, անիմաստ, վերանում է հայրենիքը, դու ուղղակի կյանքի, ապրելու խնդիր ես լուծում: Չպետք է արժանապատվության այդ սահմանից ներքև իջնել, գործող իշխանությունը պետք է տեսակետ ասի, այդ տեսակետից հետո է միայն, որ հնարավոր է իսկապես համաժողովրդական համախմբում ձևավորել, ինչը իմ կարծիքով՝ այսօր ամենակարևորն է, թե չէ ժողովուրդն ինքն իր էությամբ բազմաթիվ անգամներ ապացուցել է հայրենիքին իր նվիրվածությունը, բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ ինքը վատ կյանքից, նեղությունից չի նեղանում, ու հայրենիքից նեղանալ չի կարելի: Այս ժողովուրդը միայն զոհվելու իրավունք չէ, որ ունի, նաև տեսակետ ասելու, մոտեցում ունենալու իրավունք ունի, սահմանադրական հանրաքվե է՝ ջհանդամը, լավ, ընտրություններ են՝ ջհանդամը, բայց այս հարցերում ժողովրդի այո-ն ու ոչ-ը պիտի հարցնեն: Չհարցրեցիք, պարտվելու եք, ու դժբախտաբար, այդ պարտությունը իրենցը՝ իշխանությանը չի մենակ, երկրինն է: Լուրջ հետևություններ անելու խնդիր ունի իշխանությունը և ասեմ, որ Հայաստանում շատ կան մարդիկ, որոնք լուրջ անցած ճանապարհ ունեն, պոտենցիալ ունեն, կարող են այս գործընթացում թե՛ արտաքին քաղաքական դաշտում, թե՛ նաև ներքաղաքական դաշտում գործընթացներ սահմանել հօգուտ երկրի, հօգուտ շահի, հօգուտ առաջիկայում մեր տեղի, դերի այս տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում, և սրանից միանշանակ օգտվել է պետք, և այս մարդկանց համախմբել է պետք համապատասխան ուղղություններով՝ սկսած արտգործնախարարությունից, անկախ նրանից, մինչև այսօր ինչպես են գնահատում այդ գործունեությունը, բայց նաև պիտի լինեն պաշտոնանկություններ, պիտի նայվեն բացթողումները:

– Արտաքի՞ն քաղաքականության մեջ:

– Ոչ միայն, նաև ներքին քաղաքական, նաև զինվորական առումով լուրջ բացթողումներ կան, և մեղավորները պիտի պատժվեն: Իհարկե սպայի լավագույն օրինակը՝ ասենք, Արմենակ Ուրֆայանն է, որը զինվորի հետ մնաց մինչև վերջ, զինվորներին դուրս հանեց, և, ասենք, Քյարամ Սլոյանը՝ ազգությամբ եզդի լինելով, հայ զինվորի փայլուն օրինակ, մնաց հրամանատարի հետ. այս օրինակները սերունդներ են դաստիարակելու, մենք պիտի արժանի լինենք, ապրենք էնպես, որ արժանի լինենք այս մարդկանց կյանքին, իրենք հավերժության մեջ են, թե՛ կյանքում, թե՛ ընդհանրապես և թե՛ հավատքով իրենք դրախտում են, մենք պիտի կարողանանք արժանի լինել, ապացուցել դա, իսկ դրա համար արժեքները պիտի վերցնենք: Սողոմոն իմաստունի Իմաստնությունների գրքում ասվում է. ա. Լավ թագավորը նա է, ով կարողանում է արժանին մատուցել արժանավորներին: բ. Լավ թագավորը նա է, ով կարողանում է պատժել մեղավորներին… գ. Նա է, ով կարողանում է արժանին մատուցել արժանավորներին և պատժել մեղավորներին, նա ավելին է, քան թագավորը, նա ընտրյալ է: Այստեղ մենակ ա-ն ու բ-ն մեզ բավարար է, ընտրյալ իրենք չուզեցին դառնալ, իրենք խանգարեցին ընտրյալ լինել, բայց այս պարագայում միայն ա-ի կամ միայն բ-ի պարագայում բավարար է, թող երկուսից մեկից օգտվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում