Այսօր «Բարև Երևան» խմբակցությունը մասնակցել է ավագանու առաջին նիստին, որտեղ հանդես է եկել այսօրվա քվեարկություններին չմասանակցելու վերաբերյալ հայտարարությամբ հետևյալ հիմնավորմամբ.
1.ավագանու առաջին նիստին ներկայացված օրակարգի նախագիծը առանց հաստատվելու դրվեց շրջանառության մեջ,
2.ի նշան բողոքի՝ ընդդեմ Երևանի ավագանու ընտրությունների կեղծված արդյունքների և հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների իմիտացիոն ընտրությունների: Դրա վառ ապացույցն է այն, որ քվեարկության 59 մասնակիցները 4 քվեարկություններից 3-ում բացառապես քվեարկեցին կողմ, 1 քվեարկության ժամանակ եղավ ընդամենը 1 դեմ:









































