Ֆերբենքս քաղաքի բնակիչը դարձել է այս տարի Ալյասկայում արջի առաջին զոհը: Ինչպես հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Ալյասկա նահանգի Ազգային գվարդիային, 64-ամյա Ռոբերտ Ուիվերը մահացած է հայտնաբերվել Ֆերբենքսից մոտ 140 կմ հեռու գտնվող մենավոր խրճիթի հարևանությամբ:
Գվարդիականները, որոնք ուսումնասիրել են ողբերգության վայրը, պնդում են, որ բավական դժվար է պարզել, թե ինչ տեսակի արջ է հարձակվել տղամարդու վրա:
Ազգային գվարդիայի աշխատակիցը գնդակահարել է մոտակայքում թափառող արջի, սակայն վստահություն չկա, թե հենց այդ արջն է սպանել Ուիվերին:
Դրա համար անհրաժեշտ է կատարել սպանված արջի դիակի փորձաքննություն:
Ջորջ լիճը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, մեծ համբավ է վայելում ձկնորս-մարզիկների շրջանում: Մահացածը եղել է George Lake Recreation Rentals ընկերության սեփականատերը և զբաղվել է կղզում հանգստի կազմակերպմամբ:










































