ՄԱԿ-ը պարենային օգնություն կուղարկի Հյուսիսային Կորեայի 2,4 մլն կարիքավոր բնակիչների համար, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Ռենհապ» գործակալությանը:
Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը Հյուիսային Կորեա 1 տարում կուղարկի 206,8 տոննա սննդամթերք, այդ թվում՝ սննդարար քաղցրաբլիթներ՝ 1,9 մլն երեխաների համար ու բալանսավորված սնունդ՝ 500 հազար հղիների համար:
Մատակարարումները կսկսվեն հուլիսին:
Ծրագրի բյուջեն հավանության է արժանացել Հռոմում կայացած հանձնաժողովի նիստում, ու կազմել է 137 մլն դոլար:









































