Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտարարել է զենքի նոր տեսակի օգտագործման մասին՝ բողոքի համազգային ակցիան ճնշելու համար, հաղորդում է internethaber.com.-ը:
Ամերիկյան Raytheon ընկերության կողմից մշակված զենքը կարող է կանգնեցնել ժողովրդի բազմահազարանոց ամբոխը: Զենքի գործողությունը հիմնված է նրա վրա, որ 95 գիգահերց հաճախականությամբ ճառագայթումը ներթափանցում է մաշկի տակ և վայրկյանների ընթացքում տաքացնում է:
Դա բավական է, որպեսզի մարդը մաշկի մակերևույթին ցավ և այրոց զգա: Դրա հետ մեկտեղ առաջանում է փախչելու ցանկություն: Զենքի գործողության գոտին կազմում է 50 մ:










































