Ֆրանսիայի հարավային Արկանգ քաղաքի քաղաքապետը, չնայած երկրում արդեն գործող միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքին, հրաժարվել է միասեռ զույգի ամուսնություն գրանցել: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Եթե միասեռական զույգը քաղաքապետ Ժան-Միշել Կոլոյի դեմ բողոք ներկայացնի, վերջինս ստիպված կլինի կանգնել դատարանի առջև՝ խտրականության մեղադրանքով: Այդ դեպքում նրան կսպառնա 3 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ միասեռ ամուսնությունների օրինականացումը եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկը: Օրենքը նախագահի կողմից ստորագրվել է մայիսի 18-ին:









































