Ֆիլիպիններն իր խաղաղապահներին չի հեռացնի Գոլանի բարձունքներից՝ չնայած որ գիտակցում է այդ շրջանում խաղաղապահ գործունեության ամբողջ վտանգը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի մամուլը:
«Գոլանի բարձունքները վտանգավոր վայրեր են՝ այնպես, ինչպես ցանկացած այլ վայր, որտեղ խաղաղապահներ կան: Այդ պատճառով էլ մենք գտնվում ենք այդտեղ՝ ձգտելով կանխարգելել հակամարտությունները»,- ասել է Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Էմանուել Բաուտիստան:
Այս հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ ֆիլիպինցի խաղաղապահը վիրավորվել է հրազենից՝ Սիրիայի կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև հակամարտության շրջանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:










































