ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը համաձայնության են հասել, ըստ որի՝ հունիսի 9-ին Փխանմունջոմ սահմանային կետում տեղի կունենա 2 երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը: Ւնչպես հայտնել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը, բանակցությունների սկիզբը նշանակված է տեղի ժամանակով 10:00-ին:
Հանդիպումը տեղի կունենա չեզոք գոտու հարավային հատվածում գտնվող վարչական հաստատություններից մեկում, հաղորդում է ITAR-TASS-ը:
Կողմերը պայմանավորվել են նաև հունիսի 12-ին երկկողմ հանդիպում կազմակերպել 2 երկրների նախարարների խորհրդի անդամների մակարդակով: Եթե նման հանդիպումը տեղի ունենա, այն կդառնա առաջինը 2007-ից ի վեր: Բանակցությունների մանրամասները ներկայումս քննարկվում են երկու Կորեաների միջև:








































