Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Warner Brothers կինոստուդիայի նոր ժապավենում կխաղա Գրիգորի Ռասպուտինի դերը։ Այս մասին հաղորդում է Deadline-ը: Ստուդիան «Ռասպուտինի» էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Ջեյսոն Հոլից:
Դի Կապրիոյին հետաքրքրել է Ռոմանովների ընտանիքի մտերիմ մարդու անվան հետ կապված գաղտնիքները և նրա ճակատագիրը: Դա է պատճառը, որ նա համաձայնել է մարմնավորել նրա կերպարը: Ֆիլմի անվանման և թողարկման ժամկետի վերաբերյալ տվյալներ դեռևս հայտնի չեն:
Ֆիլմի պրոդյուսերներն են Քևին Մաքորմիքը և Պիտեր Մորգանը:








































