Ռիհաննայի երկրպագուները, հունիսի 6-ին նրան տեսնելով Բելգիայի փողոցներում, երկար ժամանակ նայել են նրա հանդերձանքին, հաղորդում է 7days- ը:
«Ռիհաննան մոռացել է ինչ-որ մանրունք…»,- շշնջացել են մարդիկ։
Երգչուհին Անտվերպենի հյուրանոցից դուրս է եկել միայն մարզաշապիկով: Համենայնդեպս՝ առաջին հայացքից այդպես է թվացել:
25-ամյա Ռիհաննան Diamonds World Tour-ի շրջանակներում բելգիական համերգի փորձերին գնացել է սպիտակ մարզաշապիկով, բարձրակրունկ կոշիկներվ: Նա նաև կրել է գլխարկ և ակնոց: Սակայն պարզվել է, որ մարզաշապիկի տակ «միկրոսկոպիկ ներքնազգեստ» է:
Ես սիրում եմ իմ մարմինը և թաքցնելու ոչինչ չունեմ»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է երգչուհին:







































